ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Իլհամ Ալիև. ԼՂ հակամարտության կարգավորումն առաջնահերթ խնդիր է

Իլհամ Ալիև. ԼՂ հակամարտության կարգավորումն առաջնահերթ խնդիր է
10.05.2016 | 12:37

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առաջնահերթ խնդիր է: «Մենք ունենք ապագա զարգացման ծրագրեր: Մեզ համար առաջնահերթ խնդիր է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Մենք ուժեղացնում ենք բանակցային գործընթացում մեր դիրքորոշումը»,- ասել է Ալիևը ֆաշիզմի դեմ հաղթանակի 71-ամյակի ու իր հոր՝ Հեյդար Ալիևի ծննդյան 93-ամյակի կապակցությամբ պաշտոնական ընդունելության ժամանակ:

Դիտվել է՝ 2408

Մեկնաբանություններ